ՀՈՌԵԿԱ ՎԱՆՔ


Հոռեկա վանքը կառուցվել է 13- րդ դարում, Մեծ Հայքի Արցախ նահանգի Խաչեն գավառում։ Ներկույումս համալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից մոտ 5 կմ հարավարևմտյան ուղղությամբ՝ անտառապատ սարալանջին։ Դեռևս վաղ միջնադարից հայտնի է նաև որպես Հուռեկան։ Այն հետագայում նմանեցվել  Գլխո վանքի տեղում 13-րդ դարում կառուցված նոր եկեղեցու հետ, որը հետագայում ստացել է Հոռեկա վանք անվանումը։

Համաձայն մուտքի կիսակամար բարավորի (ճակատաքարի) վրա փորագրված շինարարության վերաբերյալ վիմական արձանագրությունների՝  եկեղեցին վերակառուցվել է 1279 թվականին, իսկ գավիթը կառուցվել է 1284 թվականին։

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ հանգստարանից և այլ ավերված շինություններից։

Եկեղեցու և գավիթի պատերը կառուցված են կոպտատաշ կրաքարից, ունեն պարզ և անպաճույճ տեսք։ Մուտքերի, լուսամուտների երեսակալները մաքուր տաշած քարից են։

Եկեղեցին ունի միանավ կառուցվածք։ Ուշագրավ է, որ խորանը լուսավորվում է երեք պատուհանններից։

Հոռեկավանքի տարածքում ապարանքներից զատ պահպանվել են նաև հին ու նոր գերեզմանոցներ։ Հոռեկա վանքից մոտ 100-150 մ հյուսիս պահպանվել է հայկական ժողովրդական ճարտարապետության լավագույն նմուշներից՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ապարանքը։ Կառույցի հատակագծի լուծումը հիմնականում ենթարկված է հայկական ժողովրդական բնակելի տան, այսպես կոչված, համալիր տիպի հատակագծային սկզբունքին։ Ուշագրավ են հարավային թևի քառակուսի հատակագծով զույգ գլխատները (քարակերտ գմբեթները կանգուն էին մինչև XIX դ. վերջերը), որոնք, ունենալով ֆունկցիոնալ կարևոր նշանակություն, գերիշխել են հատակագծային և ծավալատարածական հորինվածքում։ Ապարանքի ինքնատիպ հորինվածքում ժողովրդական բնակելի տան շինության ավանդույթները միահյուսվել են դարաշրջանի պաշտպանական կառույցների կառուցողական սկզբունքների հետ (ուղղանկյուն պարագծով պարիսպ, դիտանցքավոր աշտարակներ՝ պայմանավորված ժամանակի սոց-քաղաքական իրավիճակով), և ապարանքը իր հիմնական բնակելի նշանակությամբ հանդերձ, միաժամանակ, պալատ-ամրոց է, դարաշրջանի պաշտպանական կառույցի նոր տիպ՝ բերդերի ու ամրոցների։

Ցավոք սրտի 2020 թ. սեպտեմբերի 27- ին սկսված և 44 օր տևած պատերազմի պատճառով թշնամական զորքերին հաջողվեց  վերահսկողության տակ վերցնել նաև Թալիշ գյուղը։

Թալիշի հետ թշնամու հսկողությանն անցավ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, Գյուլիստանի մելիքների ամրոցը, տոհմական գերեզմանատունը և Հոռեկա վանքը։


Like it? Share with your friends!

Comments

comments

What's Your Reaction?

fun fun
0
fun
love love
0
love
lol lol
0
lol
omg omg
0
omg
win win
0
win
en_USEnglish
Choose A Format
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube and Vimeo Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format